Ապարներ և օգտակար հանածոներ

ДАТА:  АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4

քար

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ    կավ       ավազ   տուֆ բազալտ

     վառելիք    նավթ. քարածուխ բնական գազ

            մետաղ    պղինձ մարմար ալմաստ արծաթ օպալ երկաթ փիրուզ

 թանկարժեք քար     ոսկի 

Հ. Թումանյան «Ոսկու կարասը»

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քոնն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քոնն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քոնն է, նա թե չէ՝ քոնը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ո՛չ քոնն է, ո՛չ դրանը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն ​անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

—Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքը օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։—Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ​ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։ ազնվության
  2. Քո կարծիքով՝ ինչո՞ւ թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։ քանի որ նա ագահ էր
  3. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Մարդ պետք է ազնիվ լինի ոչ թե ագահ
  4. Փոխի՛ր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

31 Մարտի, 2026

Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․

1) 335

2) 325

3) 525

4) 75

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին      ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11-րդից 15-րդ առաջադրանքների համար հաշվիր պատասխանը և գրի՛ր համապատասխան տեղում։

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛                      5-ի և՛ 10-ի։ 1000 2000

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը   կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։   15: 3=5 5x 2=10

(15+10)x2=50

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի —երկու կետ———— ։

14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2)=13 56արտահայտության արժեքը։

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոն ե մեկը լինի դեղին։ 15

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպի սի 10 անոթներում։ 12:4=3, 10×3=30

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։ 73, 75, 77

Seasons and Weather

Տարվա եղանակներ (Seasons of the Year)

  • Spring – Գարուն
  • Summer – Ամառ
  • Autumn / Fall – Աշուն
  • Winter – Ձմեռ

Օրվա եղանակ (Weather)

  • Sunny – Արևոտ
  • Cloudy – Ամպամած
  • Rainy – Ամբողջօրյա անձրևոտ
  • Windy – Քամոտ
  • Snowy – Ձնառատ
  • Hot – Սեզոնային տաք
  • Cold – Սեզոնային ցուրտ
  • Warm – Ուշ գարնան կամ ամառվա տաք եղանակ
  • c – Ծաղկող կամ աշնանային թարմություն

Օրվա տարբեր ժամանակներ (Times of the Day)

  • Morning – Առավոտ
  • Afternoon – Օրակարգի կեսը / Ցերեկ
  • Evening – Երեկո
  • Night – Գիշեր

(Seasons and Weather)

There are four seasons in a year: spring, summer, autumn, and winter.
In spring, the weather is warm. Flowers and trees grow, and the birds sing. It sometimes rains.
Summer is hot and sunny. Children like to swim, play in the park, and eat ice cream.
In autumn, the weather is cool and windy. The leaves are red, yellow, and brown. Farmers collect fruits and vegetables.
Winter is cold and snowy. People wear warm clothes. Children like to make snowmen and have snowball fights.

B. Օրվա եղանակը (Weather during the day)

Today, the weather is changing. In the morning, it was sunnyand warm. I went for a walk in the park.
In the afternoon, it became cloudy and a little windy. I stayed at home and read a book.
In the evening, it started to rain. I needed an umbrella.
At night, the weather is cold and rainy. I hope tomorrow will be sunny.

Վարժություններ

A. Ընտրեք ճիշտ բառը (Choose the correct word)

  1. Winter is very _cold_____. (hot / cold / sunny)
  2. In summer, it is usually _Սեզոնային տաք _____. (snowy / hot / cloudy)
  3. Spring is __warm_ ___. (warm / cold / snowy)
  4. Autumn is _Cool ______. (cool / hot / sunny)

B. Գրեք ձեր նախասիրած եղանակը (Write your favorite season)

  • My favorite season is __Summer____.
  • It is usually ___Hot___.
  • I like to __ summer ____.

C. Միացրեք օրը և եղանակը (Match the time of day and weather)

  • Morning → sunny
  • Afternoon → windy
  • Evening → rainy
  • Night → cloudy

D. Ուղղեք սխալները (Correct the mistakes)

  1. Summer is cold. → __summer is hot and sunny____
  2. Winter is hot and sunny. → ____winter is cold__
  3. Autumn is warm. → ______

A. Ընտրեք ճիշտ բառը (Choose the correct word)

  1. In winter, the weather is usually ____cold__. (hot / cold / warm)
  2. Autumn is ____cool__ and windy. (cool / sunny / snowy)
  3. Spring is full of ___flowers___. (flowers / snow / ice)
  4. Summer ishot ______. (cold / hot / cloudy)

B. Գրեք լրացուցիչ բառերով (Fill in the blanks)

  1. My favorite season is ______. It is usually ______.
  2. In ______, I like to play in the snow.
  3. In the ______, the leaves are yellow and red.
  4. Today in the morning, the weather is ______.

C. Միացրեք նկարագրությունը ճիշտ եղանակին (Match the description with the season)

  • Flowers grow, birds sing → ______
  • Snowmen and snowball fights → ______
  • Swimming and ice cream → ______
  • Leaves are red, yellow, and brown → ______

D. տեքստ գրեք (Write a short text)

  • Write 4–5 sentences about today’s weather.
  • Include the time of day (morning, afternoon, evening, night) and the weather (sunny, rainy, windy, snowy, cloudy, hot, cold, warm, cool).

E. Լրացրեք աղյուսակը (Complete the table)

SeasonWeather WordsActivities
Spring______, ____________, ______
Summer______hot, ____________, ______
Autumn______, ____________, ______
Winter_____cold _, ____________, ______

Ապարներ և օգտակար հանածոներ

քար

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար      

Հ. Թումանյան «Ոսկու կարասը»

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քոնն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քոնն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քոնն է, նա թե չէ՝ քոնը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ո՛չ քոնն է, ո՛չ դրանը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն ​անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

—Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքը օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։—Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ​ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

  1. Քո կարծիքով՝ ինչո՞ւ թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
  2. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
  3. Փոխի՛ր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

«Ուսումնական գարուն» նախագիծ

ԵՍ այս արձակուրդին կարդում եմ Հեկտոր Մալու Առանց ընտանիք գիրրքը : Մայրիկիս սիրած գիրքն է : Ես ու մայրիկս ու քույրիկս դիտել ենք ֆիլմ : Այն շատ հետաքրքիր էր մի փոքր տխուր կինո է :

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Բերբերեն մայրիկը շատ խեղճ ու կրակ էր :

Շեկոն շատ հավատարիմ ու փամփլիկ շունիկ է :

Սինյոր Վիտալիսը թափառական թատերախմբի ղեկավարն էր որի շնորհիվ փոքրիկ հերոսը գտավ մայրիկին :

Ֆիլմը ինձ շատ դուր եկավ հուսանմ գիրքն ու ֆիլմը իրար նման կլինեն :

Երեվանի Պուրակները

Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին: 

Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: 
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:

Մաթեմատիկա 19․03․ Ինքնաստուգման թեստ 3

19 Մարտի, 2026

Թեստ 9

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337 

2) 33387

3) 33378

4) 78383

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թ.վանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։ .         2400  3600

12․ Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։  16:4=4

13․Լրացրուբաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը —ՉԻ փոխվում———— ։

14․ Հաշվիր 1222-2-110+6։(1+2) արտահայտության արժեքը։ 1108

1+2=3 6:3=2 1222-2=1220 1220-110= 1110 1110: 2 = 555

15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։  15+3=18  18+1=19

16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։ 4×3=12  12×4=48

17․ Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։  16=8+8  8+4=12  8-4=4

Մաթեմատիկա, ինքնաստուգում, 18.03

  1. Վեց հազար հինգ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
    1) միավորների
    2) տասնավորների
    3)հարյուրավորների
    4) հազարավորների
    5) ոչ մի կարգում:
  2. Նշիր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    1) 100
    2) 101
    3) 123
    4) 102
    5) 110
  3. Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
    1) կմեծանա 10-ով
    2) կփոքրանա 10-ով
    3) կմեծանա 10-ով
    4) կփոքրանա 10-ով
    5) կմնա նույնը:
  4. Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
    1) 4
    2) 6
    3) 8
    4) 10
    4) 12:
  5. Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
    1) 8356, 20001, 8999, 5790
    2) 4567, 4570, 5678, 999
    3) 4378, 4387, 4389, 4379
    4) 9830, 9849, 9856, 9870
    5) 10008, 6789, 1106, 587:
  6. 75-թվի 3/5 մասը կլինի
    1) 51
    2) 125
    3) 13
    4) 45
    5) 35:
  7. 5/6 ժամը րոպեներով արտահայտած կլինի
    1) 35
    2) 45
    3) 72
    4) 65
    5) 50:
  8. 8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    1) 8460
    2) 84
    3) 8406
    4) 8046
  9. Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
    1) 40 սմ
    2) 280 սմ
    3) 34 սմ
    4) 68 սմ
  10. Գծագրում ներկված չէ պատկերի

    1) 5/9 մասը
    2) 4/9 մասը
    3) 4/5 մասը
    4) 4/10 մասը
    5) 4/12 մասը:
  11. Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
    13:40
  12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:
    1, 6, 16, 36
  13. 420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը:
    420+5*8=460
  14. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:
    8000/400=20
  15. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:
    78, 87, 69, 96
  16. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:
    16*2+14*2=60
    60/4=15
  17. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:
    5:25+(5:25+0:35)=11:25